Սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբերհարձակման հետևանքով․ նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։ Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում:
Sky News Arabia-ն, Reuters-ը, Al Jazeera-ն հայտնում են, որ գործին ներգրավված է Իսրայելը:
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է նրա անձնական փեյջերի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Իրանի պետական Mehr գործակալությունը։
«Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին տուժել է փեյջերի պայթյունի հետևանքով»,- ասվում է նյութում։
Ըստ Al Jazeera-ի՝ հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված, Բեյրութի հաարավային շրջաններից բազմաթիվ վիրավորների են տեղափոխում հիվանդանոցներ։
Ըստ ստացված տեղեկությունների՝ պայթում են նրանց մոտ գտնվող կապի սաարքավորումները՝ հեռախոսներ, փեյջերներ և այլն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին 8 զոհ կա, իսկ վիրավոների թիվը հասնում է2800-ի