Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն այցելել է Իրան և հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է IRIB-ը։
Չհայտարարված այցի ընթացքում Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը:
Թեհրանում կայացած հանդիպման շրջանակներում ՌԴ ԱԽ ղեկավարը նաև հաշվետվություն է ներկայացրել ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Բացի այդ, այցի ընթացքում Շոյգուն հանդիպել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: