Պարտությունից հետո Հայաստանի կանանց հավաքականը պահպանել է տեղը առաջատարների խմբում․ շախմատի Համաշխարհային օլիմպիադա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում 5 անընդմեջ հաղթանակից հետո 6-րդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվել է Հնդկաստանի թիմին:

Վճռորոշ է եղել Էլինա Դանիելյան – Դիվյա Դեշմուխ պարտիան, 40-րդ քայլին Հայաստանի հավաքականի առաջատարը պարտություն է կրել։ Դանիելյանն աշխարհի 15-րդ համարի դեմ խաղում էր սև ֆիգուրներով:

Լիլիթ Մկրտչյանը սև ֆիգուրներով, Մարիամ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ են գրանցել: Նշենք, որ Հնդկաստանի թիմը աշխարհում առաջին վարկանիշն ունի։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Վիետնամին (3-1) և Չինաստանին (2,5-1,5):

Հայաստանի հավաքականը 10 միավորով բաժանում է 4-12-րդ տեղերը, լրացուցիչ վարկանիշներով 5-րդն է: Հնդկաստանը 12 միավորով միանձնյա առաջատարն է:

Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: Այսօր հանգստյան օր է։




Լրահոս