
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները երրորդ՝ վերջնական ընթերցմամբ քվեարկել են բանտարկյալների զանգվածային համաներման մասին օրենքի օգտին։ Խորհրդարանի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Օրենքին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Օրենքը ստորագրության կուղարկվի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Համաներումը կվերաբերի մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը կատարված քրեական հանցագործությունների համար դատապարտվածներին։ Այն չի ազդի մարդասպանների, թմրավաճառների և բռնաբարողների, ինչպես նաև այլ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց վրա։