
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կարծում է, որ իր երկրի հարաբերությունները գործընկերների հետ կբարելավվեն Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։ Նրան մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը կավարտվի 2025 թվականին։
«Հաջորդ տարվանից Վրաստանի իշխանությունների և մեր գործընկերների հարաբերությունները որակապես կբարելավվեն»,- նշել է վարչապետը։
Կոբախիձեն իրադարձությունների այս զարգացումն անվանել է չափազանց կարևոր Վրաստանի համար, քանի որ զարգացող տնտեսությունը չպետք է որևէ խոչընդոտ ունենա։