ՄՈԼԵԳՆՈՒՄ Է 75 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԹԱՅՖՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բեբինկա» թայֆունը, որը սեպտեմբերի 16-ի առավոտյան հասել է Չինաստանի արեւելքում գտնվող Շանհայ, քաղաքում ամենաուժեղն է դարձել 1949 թվականից ի վեր: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։

 

Ըստ Չինաստանի Կենտրոնական օդերեւութաբանական վարչության՝ «Բեբինկա» թայֆունը Շանհայ է հասել սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամը 7:30-ին. այդ ժամանակ քամու առավելագույն ուժգնությունը հասել է վայրկյանում 42 մետրի:

Ակնկալվում է, որ «Բեբինկա»-ն կշարունակի շարժվել դեպի արեւմուտք-հյուսիս-արեւմուտք` ժամում շուրջ 25 կիլոմետր արագությամբ՝ աստիճանաբար թուլացնելով ինտենսիվությունը։

Ավելի վաղ Չինաստանի կենտրոնական օդերեւութաբանական վարչությունը թայֆունի հետ կապված նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ էր հայտարարել։

Շանհայի «Պուդուն» եւ «Հունցյաո» օդանավակայանները սեպտեմբերի 15-ին ժամը 20:00-ից հետո չեղարկել են բոլոր չվերթերը մինչեւ սեպտեմբերի 16-ի ժամը 14:00-ն: Ժամանակավորապես չվերթները դադարեցրել է նաեւ Նինգբո քաղաքի օդանավակայանը։

Բացի այդ, Յանցզի գետի դելտայի երկաթուղու մի քանի գծերով դադարեցվել է մարդատար գնացքների երթեւեկությունը։ Շանհայում արագընթաց ճանապարհները փակ են կամ գտնվում են հսկողության տակ, ճանապարհներին սահմանված է երթեւեկության արագության սահմանափակում` ժամում 40 կիլոմետր:

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՐԸ ԿԱՐԵՎՈՐ Է». ՕՎԵՐՉՈՒԿ

ԵԱՏՄ-ում Հայաստանը շատ ակտիվ, դրական դեր ունի։ Երեկ Ախթալայում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 13-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են եւ՛ այդ հարցը, եւ՛ ապագային վերաբերող ծրագրեր։

«Լավ, հանգամանալից զրույց է կայացել»,- նշեց ՌԴ փոխվարչապետը` նշելով, որ Փաշինյանի հետ մանրամասն քննարկվել են երկկողմ օրակարագին վերաբերող հարցեր, անդրադարձ է արվել տնտեսական համագործակցության արդյունքներին, աճող ապրանքաշրջանառությունը։

Օվերչուկը շեշտեց՝ եթե 2023թ. երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 7,3 միլիարդ դոլար էր, ապա այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով այդ ցուցանիշն արդեն գերազանցել է 8,4 միլիարդ դոլարը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է աճում եւ զարգանում Հայաստանի տնտեսությունը՝ ցույց տալով ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի աճի ամենալավ տեմպերը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ տնտեսական նման հաջողություններն առաջնահերթ ԵԱՏՄ-ի հետ ինտեգրացիոն կապերի շնորհիվ են», – նշեց Օվերչուկը։

Նրա խոսքով՝ սա հնարավոր է դարձել մի քանի պատճառներով. հասանելիություն դեպի 190-միլիոնանոց շուկա, անմաքս առեւտուր, ապրանքների, ծառայությունների, աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի ազատություն եւ այլն։

ՌԴ փոխվարչապետը շեշտեց, որ սա ԵԱՏՄ-ի անդամ 5 երկրների մշտական աշխատանքի արդյունքն է։

Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի ՌԴ-ում

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ղրղզստանը:




Լրահոս