Երեկ Միացյալ Թագավորությունից Հայաստան են բերվել պտղաբերության, մայրության հայոց աստվածուհի, ոսկեմայր Անահիտի գլխաքանդակը եւ ձախ ձեռքը. սա մշակութային բացառիկ իրադարձություն է Հայաստանում:
ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՐՑ. Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման ի՞նչ կարգ է գործում Հայաստանի Հանրապետությունում:
Հայկ Ստեփանյան (33 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արվեստաբանական ու մշակութաբանական փորձաքննությունն իրականացնում է «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Փորձաքննության շահառուներ են հանդիսանում ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիները եւ իրավաբանական անձինք, այդ թվում՝ ՀՀ պետական մարմինները։ Փորձաքննությունն իրականացվում է ներկայացված դիմումի կամ հանձնարարության հիման վրա: Ֆիզիկական անձանց դեպքում գործընթացի սկիզբ է համարվում վերջիններիս կողմից կենտրոնի հայտագրման բաժին դիմում ներկայացնելը, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գրության հրամանի, հանձնարարության, որոշման եւ փորձաքննության ենթակա իրի կամ իրերի եւ դրանց լուսանկարների տրամադրումը: Փորձաքննության առավելագույն ժամկետ է համարվում 15 օրը՝ բացառությամբ կողմերի համաձայնությամբ որոշակի ժամկետով երկարաձգելու դեպքերի: Կենտրոնը փորձաքննությունն իրականացնում է 28 ոլորտներում։
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փորձաքննության արդյունքում հայտատուին տրամադրվում է համապատասխան փորձագիտական եզրակացություն: Փորձաքննության դիմաց հայտատուն կատարում է վճարներ՝ «Մշակութային արժեքների արվեստաբանական եւ մշակութաբանական փորձաքննության, ինչպես նաեւ իրականացվող այլ ծառայությունների վճարների գանձման մասին» կարգին համապատասխան: