«Հին Երևան»․ այսպես է կոչվում նորարար IDBank-ի նոր մասնաճյուղը, որը գտնվում է քաղաքի պատմական սրտում՝ Փավստոս Բուզանդ փողոցում ու նախագծված է բացառիկ ձևաչափով։
«Հին Երևան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները կարող են ստանալ բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ, քանի որ նույն հարկում է գտնվում նաև PAUL սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։
Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը․ այստեղ Բանկի մասնագետները կմատուցեն մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը կհաստատվի հնարավոր ամենակարճ ժամկետում։ Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով արտոնյալ հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել կանխիկ և անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։
IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե պարզապես հերթական ֆինանսական հանգույց ստեղծելն էր, այլ եզակի տարածք ապահովելը, որը ներդաշնակ կլինի երևանյան ոգու հետ: «Որոշեցինք «Հին Երևան» մասնաճյուղը տեղակայել հենց Փավստոս Բուզանդի փողոցում՝ միավորելու ժամանակակիցն ու ավանդականը։ Լինելով թվային բանկինգի առաջատարը Հայաստանում՝ մենք, ըստ էության, շարունակում ենք նաև արդեն սիրված հայեցակարգը՝ մեկ վայրում մի շարք ծառայությունների մատուցում։ Հյուսիսային պողոտայում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղից հետո «Հին Երևանն» արդեն երկրորդ հաջողված փորձն է։ Մեր կարծիքով՝ հաճախորդների ժամանակի խնայողությունը՝ միաժամանակ մի քանի հարցերի լուծման հնարավորությամբ, մեր իրականության մեջ լավագույնն է, ինչ կարող ենք առաջարկել մեր հաճախորդներին», – ասում է Մհեր Աբրահամյանը։
Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ ներդրել են առավելագույն ջանքերը, որ ապահովեն հաճախորդային փորձառության ամենաբարձր մակարդակը։ «Մենք հավատում ենք, որ պրեմիում բանկինգը շատ ավելին է, քան ֆինանսական ծառայությունները: Այստեղ խոսքը փոխհարաբերությունների, վստահության և յուրաքանչյուր հաճախորդի յուրահատուկ կարիքները բացահայտելու ու բավարարելու մասին է: Ի դեպ, «Հին Երևան» մասնաճյուղի բացման առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին․ այս տարվա սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը IDBank-ում նվազագույնը 6 ամիս ժամկետով նոր ներդրվող դոլարային ավանդների համար կգործեն արտոնյալ տոկոսադրույքներ։ Հին Երևան մասնաճյուղն աշխատելու է երկարացված աշխատանքային գրաֆիկով՝ շաբաթական 7 օր։ Մենք հոգ ենք տանում աշխատանքով ծանրաբեռնված մեր հաճախորդների մասին և նրանց սպասում ենք երկուշաբթիից շաբաթ՝ 10:15-21:45, կիրակի՝ 10:15-19:30», – նշում է Լիդա Սաֆարյանը։
«Հին Երևան» մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի։ Մասնաճյուղը գտնվում է Փավստոս Բուզանդ 13 հասցեում։
Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում՝ հնարավորինս հասանելի ու մոտ լինելով հաճախորդներին հանրապետության ողջ տարածքում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Старый Ереван: Новый филиал IDBank-а в эксклюзивном формате
«Старый Ереван», так называется новый филиал инновационного IDBank-а, который расположен в историческом центре города, на улице Павстоса Бузанда, и создан в эксклюзивном формате.
На первом этаже «Старого Еревана» клиенты IDBank-а могут получить все основные банковские услуги, совмещая выполнение необходимых транзакций с приятными развлечениями, ведь на первом этаже также находится кафе «PAUL», где можно насладиться чашечкой кофе или вкусным завтраком.
Специализированный ипотечный центр находится на нижнем этаже. Здесь клиенты Банка могут получить подробную консультацию специалистов и получить ипотечный кредит всего за 2-3 дня.
Зал премиального банковского обслуживания на втором этаже филиала создан с учетом требований и удобства привилегированных клиентов. Здесь вы можете получить персонализированные финансовые услуги, обслуживаясь в залах, оснащенных лучшими техническими решениями и удобной мебелью. На втором этаже также расположен отдельный центр обслуживания корпоративных клиентов, который позволяет клиенту осуществлять наличные и безналичные операции в режиме «одного окна».
По словам председателя правления IDBank Мгера Абраамяна, целью было не создание еще одного финансового хаба, а предоставление уникального пространства, гармонирующего с духом Еревана. «Мы решили разместить филиал «Старый Ереван» прямо на улице Павстоса Бузанда, где традиции и история находятся в гармонии с современной средой, и это лучше всего подчеркивает суть IDBank-а, ценящего наше наследие и стремящегося к инновациям. Являясь лидером цифрового банкинга в Армении, мы, по сути, продолжаем уже популярную концепцию предоставления ряда услуг в одном месте. После филиала «Центр» на Северном проспекте, «Старый Ереван» – вторая успешная попытка. На наш взгляд, экономия времени клиентов за счет возможности решения нескольких вопросов одновременно – это лучшее, что мы можем предложить нашим клиентам», – говорит Мгер Абраамян.
По словам руководителя отдела премиальных банковских услуг, вице-президента Лиды Сафарян, они приложили максимум усилий для обеспечения высочайшего уровня обслуживания клиентов. «Мы считаем, что премиум-банкинг – это гораздо больше, чем просто финансовые услуги. Речь идет об отношениях, доверии, выявлении и удовлетворении уникальных потребностей каждого клиента. По случаю открытия филиала «Старый Ереван» IDBank объявляет о запуске эксклюзивной акции: с 16 сентября по 31 декабря текущего года будут действовать льготные процентные ставки по вновь вложенным долларовым депозитам в IDBank сроком не менее 6 месяцев. Филиал «Старый Ереван» будет работать по расширенному графику – 7 дней в неделю. Мы заботимся о наших занятых клиентах и ждем их с понедельника по субботу: 10:15-21:45, воскресенье: 10:15-19:30″, – говорит Лида Сафарян.
В филиале «Старый Ереван» также есть зона обслуживания IDBanking 24/7. Филиал расположен по адресу: улица Павстоса Бузанда 13.
На данный момент IDBank уже имеет 15 филиалов в Ереване, Эчмиадзине, Ванадзоре, Гюмри, Абовяне и Раздане, будучи максимально доступными и близкими для клиентов по всей стране.
БАНК РЕГУЛИРУЕТСЯ ЦБ РА
Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive Format
“Old Yerevan” is the name of the new branch of the innovative IDBank, located in the historic center of the city on Pavstos Buzand Street, designed in an exclusive format.
On the ground floor of “Old Yerevan,” IDBank clients can access all major banking services while enjoying leisure activities. The renowned café “PAUL” is also located on this floor, offering a place to enjoy a cup of coffee or a delicious breakfast.
The specialized mortgage center is situated on the lower floor, where clients can receive detailed consultations from experts and obtain a mortgage loan in just 2-3 days.
The premium banking service hall on the second floor of the branch has been created keeping in mind the requirements and convenience of privileged customers. Here you can get personalized financial services, being served in salons equipped with the best technical solutions and comfortable furniture. On the second floor, there is also a separate corporate customer service center, which enables the customer to perform cash and non-cash transactions on a one-stop basis.
According to Mher Abrahamyan, Chairman of the Management Board of IDBank, the goal was not just to create another financial hub, but to offer a unique space in harmony with the spirit of Yerevan. “We decided to establish the “Old Yerevan” branch on Pavstos Buzand Street, where tradition and history blend seamlessly with the modern environment. This perfectly highlights IDBank’s essence, which values heritage while striving for innovation. As the leader of digital banking in Armenia, we are continuing our well-received concept of providing multiple services in one location. Following the success of the “Center” branch on Northern Avenue, “Old Yerevan” is our second successful endeavor. In our view, saving clients’ time by allowing them to solve several issues at once is the best service we can offer,” said Mher Abrahamyan.
Lida Safaryan, Head of the Premium Banking Division and Vice president of IDBank, emphasized their commitment to providing the highest level of client service. “We believe that premium banking is much more than just financial services. It is about relationships, trust, and identifying and meeting the unique needs of each client. On the occasion of the opening of the Old Yerevan branch, IDBank announces the launch of an exclusive promotion: from September 16 to December 31 of this year, preferential interest rates will be in effect on newly made dollar deposits in IDBank for a period of at least 6 months. The Old Yerevan branch will operate on an extended schedule – 7 days a week. We care about our busy customers and are waiting for them from Monday to Saturday: 10:15-21:45, Sunday: 10:15-19:30”, – says Lida Safaryan.
The “Old Yerevan” branch also features an IDBanking 24/7 service area. The branch is located at 13 Pavstos Buzand Street.
As of now, IDBank has 15 branches across Yerevan, Etchmiadzin, Vanadzor, Gyumri, Abovyan, and Hrazdan, ensuring accessibility and convenience for clients throughout the country.
THE BANK IS REGULATED BY THE CBA