Երևանում կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գևորգ Թովմասյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում և հայտնաբերել, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներով: Այսպես՝

սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ,
չի եղել հանդերձարան անձնակազմի համար,
խոհանոցի պատերը, դռները եղել են անհարթ, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերով,
պատուհաններն չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր:

անրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև անհամապատասխանությունների վերացումը. սահմանվել է ժամկետ:




Լրահոս