ՖՈՏՈ․ «Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով». Նազիկ Ավդալյանի և որդու հուզիչ խոսակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գյումրիում տեղի ունեցավ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը պատմում է անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին։ Պրեմիերայից հետո Նազիկ Ավդալյանը լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում և կից գրել իր և որդու հուզիչ խոսակցությունից մի հատված։

«-Մա՛մ, կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել։

-Բա ինչի՞ համար ես ներողություն խնդրում։

–Որ քեզ շատ եմ ջղայնացնում։ Դու, որ մի քանի ժամ մոտս չես լինում հա զանգում գժվացնում եմ, թե երբ ես տուն գալու, որովհետև կարոտում եմ: Դու ո՞նց ես կարողացել տարի ու կես, քո փոքր երեխուց հեռու լինել, ո՞նց ես քո մեջ ուժ գտել պարապելու, ոնց ես հաղթահարել էդ ցավերը։ Որովհետև ես գիտեմ, որ մամաներն ավելի շատ են կարոտում իրանց երեխեքին, քան հակառակը… Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով

Ու ես չգիտեմ՝ ո՞նց բացատրեմ, որ հենց էդ կարոտն է ինձ ուժ տվել, եղել են ամենամեծ մոտիվացիան, որ ես հազիվ ոտքերս քարշ տալով հասնեի մարզադպրոց ու պարապեի, առանց որևէ ցավեր ու վախեր հաշվի առնելու: Որ զուր չլիներ էն ժամանակը, որ ես իրանից հեռու եմ եղել»։

 

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս