Իր տան շքամուտքի մոտ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի ընտանիքի 4 անդամների` գազից թունավորման դեպքից հետո ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել: Եւ այն ժամանակ, ըստ գազի անվտանգության աշխատակիցների նախնական եզրակացության, Մհերյանի բնակարանի գազատաքացուցիչից գազի արտահոսք չկար: Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց ընտանիքի թունավորման դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել: Նա դժգոհեց, որ քննիչը փորձագիտական եզրակացությունը տալու համար իրեն է առաջարկում ներկայացնել տարբեր փաստաթղթեր:
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ