
Ֆրանսիայի կողմից Հայաստանի ռազմական ներուժի հզորացումը «սպառնալիք է» տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:
«Փարիզի պահվածքը խանգարում է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը և միայն սրում է իրավիճակը։ Ֆրանսիան բացահայտ հակաադրբեջանական դիրքորոշում է որդեգրել 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո»,- ասել է Հաջիզադեն։