ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը յուրացնել փորձող կալանավորվածներից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է․ ԱԱԾ-ի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով կալանավորված անձանցից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է՝ Սերոբ Գասպարյանը:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը և նրա որդին զոհվել են հանուն հայրենիքի մղված մարտերում։ Այս ցավալի և ողբերգական դեպքից հետո նրա եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին և խոսում՝ ընդդեմ իշխանության։

Հիշեցնեք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության կողմից տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ:

Մասնավորապես՝ նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու։

Բացի այդ, նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է՝ հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու և փրկելու կոչեր:

Նշված արարքը կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորված են են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս