
Երևան-Արմավիր ավտոմայրուղում գտնվող բանջարեղենի շուկայում կարտոֆիլի կիլոգրամը 120-130 դրամ է, գնորդները նշում են՝ նախորդ տարիների համեմատ հիմա ավելի մատչելի է։
Շուկայի վաճառողներն ArmLur.am-ի հետ զրույցում պատմում են՝ խանութպանները շուկայից էժան ապրանքը գնում են և իրենց խանութներում կրկնակի թանկ վաճառում։
Բացօթյա այս տոնավաճառից օգտվող գյուղի բնակիչներն էլ ասում են՝ իրենք հիմնականում շուկաներից են գնումներ կատարում, քանի որ այստեղ գներն ավելի մատչելի են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան