
Այս պահին Հայաստանն իր օրակարգում չունի ինտեգրումը ԲՐԻԿՍ-ին: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում պանելային քննարկման ժամանակ:
«Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր եմ ստացել մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը կկայանա հոկտեմբերին Կազանում, այս պահին ավելին չեմ կարող ասել»,- ասել է նա։