ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 13-ին ժամը 19:00-ից մինչ 20:00-ի սահմաններում Արմավիր ՔԿՀ ի 2-րդ տեղամասի թիվ 76 խցում տեղի է ունեցել վեճ նույն խցակիցներ Ստեփանի՝ Ստյոպիկ մականվամբ, և Հովոյի՝ Ցիգան մականվամբ։ Վեճն ավարտվել է դանակահարությամբ։ Ցիգան մականունով կալանավորը դանակով հարվածել է իր խցակից Ստեփանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նրան շտապ տեղափոխել են Էջմիածին Բժշկական կենտրոն։
ArmLur.am-ը դիմեց Քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին.
«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում պահվող երկու դատապարտյալի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք ձախ ոտքի շրջանում։
Վնասվածք ստացած դատապարտյալին հերթապահ բուժքրոջ կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կանչվել է նաև շտապօգնություն, և դատապարտյալը տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն: Համապատասխան բժշկական օգնություն ստանալուց հետո վերջինս նույն օրը վերադարձվել է քրեակատարողական հիմնարկ:
Դեպքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին»։
Մանրամասները՝ տեսանյութում։