Ո՞ր երկրների քաղաքացիներն են ամենաշատը եկել ՀՀ և գնացել. թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024թ. հունվար-հուլիս ամիսների կտրվածքով ամփոփվել են հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:

ArmLur.am-ը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ սահմանային մուտքերի-ելքերի գրանցումներն ըստ սահմանահատողի քաղաքացիության երկրի ինչքան են եղել։

Այսպիսով, ներկայացնում ենք թոփ 10 երկրները, որտեղից մուտք եւ ելք են արել Հայաստան։

Ընդհանուր առմամբ՝ Հայաստան մուտք է գործել 1 093 428 մարդ, իսկ Հայաստանից դուրս է եկել 1 131 213 մարդ, ինչն ավելին է, քան մուտք գործելու թիվը։

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մուտք է գործել 796 181 մարդ, իսկ Հայաստանից դուրս է եկել 747 777 մարդ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան այն ժամանակ սկսեցին շատ այցելել, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը։

Վրաստանից դեպի Հայաստան է եկել 226 791 մարդ, իսկ դուրս է եկել 222 612։

Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստան է եկել 108 834 մարդ, դուրս եկել՝ 107 665 մարդ։

ԱՄՆ-ից 42 860 մարդ եկել է ՀՀ, իսկ գնացել՝ 36 438 մարդ։

Ուկրաինայից Հայաստան է եկել 32 277 մարդ, իսկ դուրս է եկել 32 564 մարդ։

Հնդկաստանից դեպի Հայաստան է մուտք գործել 29 134 մարդ, իսկ դուրս է եկել 34 772 մարդ։

Ֆրանսիայից Հանրապետություն է եկել 19 768 մարդ, իսկ գնացել 17 239 մարդ։

Չինաստանից 19 512 մարդ եկել է Հայաստան, իսկ գնացել է 18 680 մարդ։

Գերմանիայից 17 826 մարդ եկել է Հայաստան, իսկ 16 542 մարդ գնացել է։

Մեր ներկայացրած շարքից վերջին երկիրը Ֆիլիպիններն է, որտեղից 14 475 մարդ եկել է Հայաստան, իսկ գնացել 14 756 մարդ։

Կից ներկայացնում ենք նաև ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված ժամանումներն ու մեկնումները։

«Զվարթնոց» օդանավակայան մուտք է գործել 1 379 644 մարդ, որից 439 098-ը ՀՀ փաստաթղթով, իսկ դուրս է եկել 1 358 143 մարդ, որից 456 051-ը ՀՀ փաստաթղթով։

Բագրատաշենի անցակետով մուտք է գործել 703 735 մարդ, որից 420 993-ը ՀՀ փաստաթղթով, իսկ դուրս է եկել 697 913 մարդ, որից 434 531-ը ՀՀ փաստաթղթով։

Բավրայի անցակետից 219 581 մարդ մուտք է գործել, որից 72 424-ը ՀՀ փաստաթղթով, իսկ դուրս է եկել՝ 219 671 մարդ, որից 74 378-ը ՀՀ փաստաթղթով։

Մեղրիի անցակետից մուտք է գործել 181 085 մարդ, որից 117 128-ը ՀՀ փաստաթղթով։

Գյումրու օդանավակայանից 29 831 մարդ մուտք է գործել, որից 11 610-ը ՀՀ փաստաթղթով, իսկ 30 259 հոգի դուրս է եկել, որից 14 215-ը ՀՀ փաստաթղթով։

Աննա Սրապիոնյան




Լրահոս