ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակի է հասցրել կառուցապատող Ռուբեն Կարախանյանը Միկոյան հասցեի բնակիչներին. բողոքի ակցիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները: Բնակիչների խոսքով՝ շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով և վերահսկող մարմինների կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Փաստաթղթերում նշվում է, որ շինարարությունը պետք է ավարտվեր մինչև 2022 թվականի հոկտեմբեր, սակայն արդեն 2024 թվականն է, և դեռ շատ աշխատանքներ կան այնտեղ:

ArmLur.am-ի հետ զրույցում տեղի բնակիչ Հայկ Սմբատյանը մանրամասներ է ներկայացնում:

«Ն և Ս քոնսթրաքշն» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրի սեփականատերը՝ Ռուբեն Կարախանյանն է, ով քաղաքի տարբեր մասերում տարբեր շենքեր է կառուցում:

Ինչպես գրել էր «Հետքը»՝ կառուցապատող ընկերությունները մամուլի ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել են. «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ում բաժնեմաս ունի ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Արթուր Աղաջանյանի կինը` Արմինե Եղիազարյանը:

Հիշեցնենք` «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ «ԳԱԶ» մակնիշի և 4 հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատարեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս