Գործուղման եմ այդ օրը լինելու․ հետո ընտանիքիս հետ կգնամ․ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ Տաճարի վերաօծման արարողությանը մասնակցելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տաճարի վերաօծման և մյուռոնօրհնության արարողություններին մասնակցելու հրավեր չեմ ստացել, բայց եթե ստանամ էլ, այդ օրերին երկրում չեմ լինելու, գործուղման եմ լինելու։ Այս մասին ArmLur.am-ին ասաց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Կոնկրետ այսօր պաշտոնական փոստը չեմ ստուգել՝ նամակ եկե՞լ է, թե ոչ, եթե լինի էլ, չեմ կարողանա այդ օրը գնալ, բայց հետո անպայման ընտանիքիս հետ հաստատ կգնամ, կտեսնեմ տաճարը»,-ասաց նա։

Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս