Մոսկվայում Wildberries-ի մոտ հրաձգության հետևանքով վիրավորներից մեկին փրկել չի հաջողվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգության հետևանքով վիրավորված 3 անձանցից մեկը զոհվել է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ըստ գործակալության՝ բիզնես կենտրոն է եկել 20-30 տղամարդկանցից կազմված մի խումբ և սկսել է հարվածել ապակիներին։ Ի պատասխան՝ նրանց ուղղությամբ սկսել են կրակել։

Ութ մարդ բերման է ենթարկվել։

Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը մեղադրել է իր ամուսին, ընկերության համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին գրասենյակ ապօրինի մուտք գործելու փորձի մեջ, իսկ Վլադիսլավ Բակալչուկը հայտարարել է, որ եկել էր բանակցությունների, իսկ գրասենյակի անվտանգության աշխատակիցները հարձակվել են իր և իր գործընկերների վրա։




Լրահոս