Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Մայր տաճարի վերաօծման եւ մյուռոնօրհնության արարողություններին. մեկնաբանում է խոսնակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը դեռ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է Մայր տաճարի վերաօծման եւ մյուռոնօրհնության սուրբ արարողություններին, թե՞ ոչ:

Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարել է, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։

ArmLur.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ասաց, որ հրավեր ստացել են, բայց մասնակցության հարցը դեռ քննարկում են, վերջնական որոշում չեն կայացրել:

Հավելենք, որ մինչ օրս իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը դեռ չի հաստատել իր մասնակցությունը Մայր Աթոռում կայանալիք ծիսակատարություններից, հավանաբար, սպասում են Նիկոլ Փաշինյանի որոշմանը:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս