2014 թվականից Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունքում որոշ քաղաքացիներ, կենսաթոշակային տարիքին հասնելուն պես, կարող են դառնալ միլիոնատեր։
2023թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ֆոնդերի մասնաբաժինների զուտ ակտիվների արժեքը ՀՀ-ում կազմել է 799.2 միլիարդ ՀՀ դրամ։ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ այն կազմել է ավելի քան 882 մլրդ դրամ։
Մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում պարտադիր կենսաթոշակային վճարների՝ սոցիալական վճարների դրույքաչափերը հետեւյալ ժամանակագրությունն են ունեցել. 2020 թ. հունվարի 1-ից՝ 2.5%, 2021թ. հունվարի 1-ից՝ 3.5%, 2022-ի հունվարի 1-ից՝ 4.5%, 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:
Եթե աշխատողի աշխատավարձը գերազանցում է ամսական 500 հազար դրամը եւ մինչեւ 1 մլն 125 հազար դրամի միջակայքում է, ապա 2023 թվականից սոցվճարը հաշվարկվում է այսպես՝ պետական բյուջեից մասնակցի համար կատարվող ամսական վճարը կազմում է 25 000 դրամ։
Հարց է առաջանում՝ օրինակ, մահացության դեպքում, մահացածի կուտակային կենսաթոշակի հետ ի՞նչ է լինում։
Մահացած մասնակցի կենսաթոշակային ֆոնդերը ժառանգի կողմից ժառանգելու համար անձը ներկայացնում է ժառանգված կենսաթոշակային ֆոնդի մասնաբաժինները ստանալու դիմումը: Վերջինիս հետ միաժամանակ ժառանգը պարտադիր ներկայացնում է նաեւ նոտարի կողմից տրամադրված ժառանգության վկայագրի պատճեն:
Իսկ արդյոք կարո՞ղ եք ստանալ կուտակային կենսաթոշակային վճարը մինչեւ կենսաթոշակային տարիքը լրանալը։
Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող եք ներկայացնել Ձեր կուտակային կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե առկա է հետեւյալ պայմաններից որեւէ մեկը`
Դուք օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա:
Այս տարի լրանում է Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման 10-ը տարին։ Ստացվում է, որ այս տասը տարում, մարդկանց մի մասն ավտոմատ դարձել է միլիոնատեր, եւ կենսաթոշակային տարիքը լրանալուն պես՝ կարող է դառնալ միլիոնատեր թոշակառու։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԽԱՂԱՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։ Այս մասին նա լրագրողներին ասել է Աստանա կատարած այցի ժամանակ։
Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիեւին։ «Մեզ համար պարզ է նաեւ, որ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակի խաղաղ զարգացման հնարավորությունները», – նշել է նա։
Ըստ Շոլցի՝ ժամանակն է տեսնելու, թե ինչն է հնարավոր։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անհրաժեշտ է համարում ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները։ Այս մասին նա լրագրողներին ասել է Աստանա կատարած այցի ժամանակ։
Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Կիեւին։ «Մեզ համար պարզ է նաեւ, որ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակի խաղաղ զարգացման հնարավորությունները», – նշել է նա։ Ըստ Շոլցի՝ ժամանակն է տեսնելու, թե ինչն է հնարավոր։
ՀԱՐՎԱԾԵԼ Է «ՀԸԶԲՈԼԼԱՀ»-Ի ԶԵՆՔԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածների շարք են իրականացրել Լիբանանի հարավային շրջանների ուղղությամբ։ Թիրախները եղել են շիական «Հըզբոլլահ» շարժման զինված կազմավորումների օբյեկտները։ Այս մասին հայտնում է երկրի բանակի մամուլի ծառայությունը։
Ծառայության տեղեկություններով՝ հարվածների թիրախը եղել են շիական կազմավորումների տարբեր ռազմական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ զենքի պահեստներ։
Հարվածները հասցվել են Լիբանանի հարավում գտնվող Բլիդա, Քֆար Շուբա, Թեյր Հարֆա եւ Էլ-Էդեյսե բնակավայրերի մերձակայքում։