Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք եւ շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41.2 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ եւ ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետեւյալ ոլորտներում.
l հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի, մթերային խանութի, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2.3 մլն դրամ տուգանք,
l հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
l հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1.15 մլն դրամ տուգանք,
l հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1.6 մլն դրամ տուգանք,
l մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2.1 մլն դրամ տուգանք,
l մթերային խանութի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2.84 մլն դրամ տուգանք,
l մթերային խանութ, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք,
l մրգի եւ բանջարեղենի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1.66 մլն դրամ տուգանք,
l շինանյութի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2.9 մլն դրամ տուգանք,
l բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության, ոսկերչության, թանկարժեք քարերի մշակման, տնտեսական ապրանքների խանութի, մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 5.64 մլն դրամ տուգանք,
l այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք։
ՀՀ ՊԵԿ
2025 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական եւ հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի եւ ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ Կառավարության առաջնահերթություններին եւ նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:
2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ եւ առաջարկություններ:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները:
ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի կողմից հաստատված Բուսական ծագման մթերքում մնացորդային նյութերի, գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների առկայության մոնիթորինգային ծրագրի պլանի համաձայն՝ հանրապետության բոլոր մարզերում գյուղացիական տնտեսություններից, պատահական ընտրության սկզբունքով, իրականացվում է բուսական ծագման մթերքների նմուշառում: Մնացորդային նյութերի եւ ԳՁՕ-ների հայտնաբերման համար նմուշառումներ են իրականացվում նաեւ խոշոր արտադրողների մոտ։
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ մնացորդային նյութերի հսկողության նպատակով կատարվող փորձաքննությունները Տեսչական մարմնի ենթակայությանը հանձնված «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են ԵԱՏՄ-ում ընդունելի ստանդարտներով եւ մեթոդներով՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Իրականացվելու է 13 մշակաբույսերի 121 նմուշառում, որոնք ենթարկվելու են 2416 փորձաքննության՝ 1509-ը՝ պեստիցիդների, 696-ը՝ ծանր մետաղների, 192-ը՝ նիտրատների եւ 19-ը՝ ԳՁՕ-ների մասով (խնձոր, դեղձ, ելակ, սալոր, խաղող կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ (մնացորդային նյութեր) եւ եգիպտացորեն (ԳՁՕ)):
Մոնիթորինգի արդյունքները կամփոփվեն եւ կներկայացվեն մինչեւ տարվա վերջ:
Լաբորատոր փորձաքննությունների արդյունքների հիման վրա, անհամապատասխանություններ արձանագրած տնտեսությունների, ընկերությունների եւ անհամապատասխանություններով մթերքի նկատմամբ կիրականացվեն օրենքով սահմանված գործողություններ եւ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ: Կտարվեն նաեւ խորհրդատվական աշխատանքներ, կներկայացվեն ուղղիչ գործողություններ իրականացնելու առաջարկներ՝ հետագա խախտումները բացառելու նպատակով: