«Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի վերջին 10 տարիների գլխավոր հաշվապահը նախորդ տարեսկզբին նշանակվեց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարը։
Գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելիս պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում Հակոբյանը 1,5 ամիս աշխատելու համար ստացել է 2 մլն 219 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ԿԳՄՍ գլխավոր քարտուղարի պաշտոնում վարձատրվել է ընդամենը 10 մլն դրամ։
Գլխավոր հաշվապահ եղած տարիներին 2020 թականին Հասմիկ Հակոբյանը ձեռք է բերել անհատական բնակելի տուն՝ գրեթե անհավանական 45 մլն դրամով, որը իրենց թույլ չեն կարող տալ որոշ պետական պաշտոնյաներ։
Հակոբյանը տրանսպորտային որևէ միջոց չի հայտարարագրել։
Գլխավոր քարտուղարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 700 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 1 հազար դրամ։
2023 թվականի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 466 հազար դրամ, որից 10 մլն 148 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2 մլն 200 հազար դրամը «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկից, իսկ 118 հազար դրամը՝ «ՔԼԵՎՐ ՏԵՔ» լոգիստիկ ընկերությունից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 43 մլն դրամ։
Հասմիկ Հակոբյանի ամուսնու՝ Վարդան Սարգսյանի, հայտարարագրից հասկանում ենք, որ նշված անհատական բնակելի տունը գտնվում է Կոտայիք մարզի Բալահովիտ գյուղում։
Հակոբյանի ամուսնու հաշվետու տարվա եկամուտները կազմել են 5 մլն 22 հազար դրամ, որը երեք ընկերություններից ստացված աշխատանքի վարձատրություն է՝ «ՖԻՇՄԵՆ ԻՄՊՈՐՏ», «ԱՐՏՖԱՐՄ», «ՔԼԵՎՐ ՏԵՔ» ընկերություններից։
Հետաքրքիրն այն է, որ Վարդան Սարգսյանի հայտարարագրում ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն դրամ, որը նույն բնակարանի հիփոթեքն է։
Անհասկանալի է, թե ինչպես է նույն օրը նույն տեղում ձեռք բերված բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորը կնոջ հայտարարագրում կազմել 43 մլն դրամ, իսկ ամուսնու հայտարարագրում՝ 27 մլն դրամ։
Էմմա Միքայելյան