«Վարդաշեն» ՔԿՀ-ից Նարեկ Մալյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով՝ բանտարկյալ Նարեկ Մալյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց։

Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև չորս տարի ժամկետով: Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։

Ապրիլի 12-ին դատարանը Մալյանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել մեկ տարվա ազատազրկման։




Լրահոս