Մեքենաների տեխզննումը դարձել է պատուհաս և՛ վարորդների, և՛ պարեկային ծառայության աշխատակիցների համար։
Բանն այն է, որ վարորդների տեխնիկական զննման համար վճարելուց հետո, համակարգը չի տեսնում վճարումը, ըստ այդմ՝ պարեկային ծառայության աշխատակցի կողմից կանգնեցվելուց հետո վարորդը տուգանվում է ևս 20 հազար դրամով։
Այս մասին ArmLur.am-ին ահազանգել են տուգանված վարորդները։ Մասնավորապես համակարգը խափանումներով է գործել 2024 թվականի մարտի 20-28-ը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ծրագիրն իրականացնում է «Բիգտեխլայն» ՍՊԸ-ն:
ArmLur.am-ի հետ զրույցում ընկերությունից հավաստիացրեցին, որ խնդիրն 99%-ով լուծված է, եթե որոշ դեպքեր կան, ապա դրանք մտնում են խափանման 1%-ի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան