ՖՈՏՈ․ Հոգեկան վիճակս վատացել է, անվասայլակին եմ․ ահազանգ՝ բանտից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող քաղաքացին բաց նամակ է ուղարկել ArmLur.am-ին, որը ներկայացնում ենք ստորև.

«Ես Վանիկ Դանիելյանս կալանավորվել եմ նախորդ ամսվա 30-ին, այժմ գտնվում եմ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կալանքի տակ և ներկա պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Նախ ասեմ 1 տարում 2 անգամ հակակոռուպցիոն օպեռները եկել հարցրել են, զանգել եմ ասել են գործ կա արի չեմ գնացել, ոչ մի անգամ պաշտոնական ոչ մի գրությունով չեմ ծանուցվել, ոչ մի անգամ քննիչ Նիկոլայ Պավլովը չի ուղարկել ծանուցում անօրինական կերպով իր ընկեր դատախազ Հայկ Մանասյանի հետ որոշում են բերման ենթարկել օրենքով չեմ ծանուցվել ոչ մի անգամ ու որոշում են բերման ենթարկել նախ, որ ես քաղաքում եմ եղել գրեթե միշտ տանը, դրա բերման ենթարկելը որն է ու այժմ իմ հոգեկան վիճակը վատացել է անվասայլակին եմ: Ես եմ, որ խափանման միջոցս թեկուզ տնային կալանքի չեն փոխում:

2-րդ խմբի հաշմանդամ եմ, հաշվառված եմ «Ավան» հոգեբուժարանում ու այժմ վատ վիճակում եմ, չեմ կարողանում ինքնուրույն շարժվել, լողանալ, խափանում չեն փոխում։

Խնդրում եմ տպագրեք, թող նույնիսկ միջազգային ատյանները տեսնեն»:




Լրահոս