ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարուժան Ներսիսյանը մամուլում հայտարարել էր, թե ԲՀԿ-ական թեկնածուին հաջողվել է ընտրություններում հաղթել նաեւ ընտրակաշառք բաժանելու շնորհիվ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն ընտրությունների օրը որպես վստահված անձ եղել է Իջեւանում, երեկ հայտարարեց. «Ես այս պահին ընդամենը բարեկամաբար խորհուրդ կտամ նախկին քաղաքապետին` բացարձակապես իր շահերից չի բխում խոսել ընտրակաշառքների եւ ոչ օրինական այլ գործողությունների մասին: Այս պահին այսքանը: Բայց եթե ինքն, ավելին, շարունակի խոսել ընտրակաշառքների մասին, բնականաբար, կասվի նաեւ ավելին: Իջեւանում տեղի է ունեցել ընտրություն, ես ինքս եղել եմ մեր կուսակից անդամ քաղաքապետի թեկնածուի վստահված անձը, շրջել եմ յոթ ընտրատարածքներով եւ կարող եմ ասել, որ պահպանվեց Իջեւանցու տված քվեն: Ում ընտրել էր Իջեւանցին, նա էլ դարձավ քաղաքապետ»:




Լրահոս