ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերջին 1 շաբաթում ՀՀ-ում Նեղոսի տենդի թեստավորման և դրական արդյունքների թվի իջեցում կա. Ավանեսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- նշեց նախարարը:

Նա հայտնեց, որ ոչ միայն կապված նեղոսյան տենդի, այլև կարմրուկով պայմանավորված մենք ունենք շատ լավ վիճակ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս