
ArmLur.am-ին ահազանգում են, որ Բագրատաշենի մաքսային անցակետում անմխիթար իրավիճակ է ստեղծվել:
Բեռնատարերը արդեն մի քանի ժամ է՝ ինչ անցակետում կանգնած են:
Վարորդների խոսքով՝ անցակետի աշխատակիցների վատ աշխատանքի պատճառով է նման իրավիճակ ստեղծվել:
Նրանք հորդորում են պատկան մարմիններին ուշադրություն դարձնել խնդրին և մի լուծում տալ՝ նման իրավիճակից խուսափելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Էմմա Մարտիրոսյան