ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է կառուցապատող Ռուբեն Կարախանյանը «քծնել» իշխանություններին․ քաղաքացիների բողոքի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ն և Ս քոնսթրաքշն» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրի սեփականատերը՝ Ռուբեն Կարախանյանը, իշխանություններին «քծնել է» ու այսօր մարդկանց հասցրել կառավարության շենքի դռները:

Երեկ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացրել Անաստաս Միկոյան 64 հասցեի բնակիչները: Բնակիչների խոսքով՝ շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով և վերահսկող մարմինների կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:

Հայտնել էինք, որ «Ն և Ս քոնսթրաքշն» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրի սեփականատերը՝ Ռուբեն Կարախանյանն է, ով քաղաքի տարբեր մասերում տարբեր շենքեր է կառուցում:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ դեռես 2019 թվականին «Ն և Ս քոնսթրաքշն» բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ համալիրի սեփականատերը՝ Ռուբեն Կարախանյանը, հաճոյացել էր իշխող քաղաքական թիմին:

2019 թվականին «Հետք»-ը հրապարակել էր, որ Երևանի քաղաքապետարանը հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։

ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում։ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։

Ու մինչ աղբատարարեը նվիրաբերելը՝ նա իշխանությունների հետ գործարքի էր գնացել։

Մասնավորապես, թույլտվություն էր ստացել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել Դավթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամբ:

Եվ ահա համալիրը կառուցվել է, ու այնտեղից բնակարան գնած քաղաքացիները փաստի առաջ են կանգնել : Ավելին՝ քիչ անց կներկայացնենք, թե ինչպես է կառուցապատող Ռուբեն Կարախանյանը պետությունից միլիոններ թաքցրել ու հարկեր չվճարելու համար հայտնվել իրավապահների տեսադաշտում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս