Comedy Club-ը փակվում է․ երբ կհեռարձակվի վերջին եթերն ու ովքեր կլինեն հյուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19 տարի եթեր հեռարձակվող Comedy Club հումորային հեռուստաշոուն փակվում է։ Վերջին անգամ այն եթեր կհեռարձակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21։00-ին։

«Սիրելի՛ բարեկամներ, այսօր մենք ձեզ իսկապես կարևոր լուր ենք հայտնում։ Մենք հաստատում ենք, որ Comedy Club-ը փակվում է»,-պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Գարիկ Խառլամովը։

Վերջին եթերի հյուրերը կլինեն «Կանանց ստենդափի» աստղերը, հեռուստահաղորդավար Դմիտրի Դիբրովը, դերասանուհի Նատալյա Բոչկարյովան, «Մի անգամ Ռուսաստանում» շոուի դերասաններ Ազամատ Մուսագալիևը, Դենիս Դորոխովը, Յանա Կոշկինան, ակումբի նախկին ռեզիդենտ Գավրիիլ Գորդեևը, ինչպես նաև ակումբի գործադիր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը։




Լրահոս