
Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ:
Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդունել Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի 11-րդ փողոց 8 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ ՀՀ-ն կընդունի նաև Լոռի մարզի Սպիտակ համայնքի Հարթագյուղի 6-րդ փողոց 5 հասցեում գտնվող հողամասի նվիրաբերությունը:
Այն նույնպես կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ գյուղում կրթահամալիր կառուցելու նպատակով։