ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Իմ բարձր ջերմությունն ու հազը պարզվեց թոքաբորբ էր, որից դեռ չեմ վերականգնվել». ինչ է պատմում երգչուհի Սիրուշոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Music Fest with Coca Cola 2024»-ը, որին մասնակցում էր նաև երգչուհի Սիրուշոն։ Շաբաթներ անց նա իր սոցիալական էջերում տեսանյութ է հրապարակել այդ օրից և կից գրել․

«Իմ բարձր ջերմությունն ու հազը պարզվեց թոքաբորբ էր, որից դեռ չեմ վերականգնվել։
Ես ինձ համար պարզեցի, որ ունակ եմ նույնիսկ թոքաբորբով անկողնուց վեր կենալ ու ելույթ ունենալ: Դուք էլ ձեզ համար պետք է պարզեք, որ ինձ նայելով երբեք չեք կարող կռահել, թե ինչով եմ այդ պահին անցնում )))) չնայած որ այս տարիների ընթացքում այնքան եմ սովորել ամենամտահոգ ու դժվար պահերին անգամ աշխատել ու դա սիրով անել, որ սա էլ խոչընդոտ չէր))
իսկ դուուուք , դուք կարողանում եք այնպես գրկաբաց ընդունել, որ մարդ մոռանա ամենինչ ու հասկանա, որ արժեր ուժ գտնել ու գալ, ուժ գտնել ու ստեղծել..ու այդպես շարունակ:

Շուտով կվերականգնվեմ, վերադառնամ աշխատանքի ու հերթով սկսեմ ցույց տալ, թե այս ընթացքում ինչեր ենք արել ու անում»։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս