ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորդառատ անձրեւ, լացակումած աչքեր. մարդկանց հոսքը դեպի Եռաբլուր չէր դադարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրացավ Արցախի վրա Ադրբեջանի հարձակման մեկ տարին:

2023թ-ին այս օրը՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսվեց, ինչի հետեւանքով Արցախի հայ ազգաբնակչությունը էթնիկ զտման ենթարկվեց եւ շուրջ 120 հազար արցախցի ստիպված լքեց իր հայրենիքը՝ տարիներով պահած իրենց ապրուստը թողնելով թշնամուն:

Այսօր վաղ առավոտից դեպի Եռաբլուր մարդկանց հոսքը չէր դադարում՝ չնայած հորդառատ անձրևին՝ քաղաքացիները գալիս էին հարգանքի տուրքը մատուցելու զոհված մեր հերոսների հիշատակին։

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, այդպես էլ խուսափեցին Եռաբլուր այցելելությունից, հավանաբար, որպեսզի այնտեղ ականատես չլինեն մարդկանց բացասական վերաբերմունքին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան

 




Լրահոս