ԺԱՄԱՆԵԼՈՒ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ից Հայաստան են ժամանելու Եվրոպայի ժողովրդական կուսակցության` EPP ներկայացուցիչները` տեղում մոնիթորինգի ենթարկելու իրենց անդամագրվելու հայտ ներկայացրած ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների գործունեությունը: Ի դեպ, արդեն հստակ հայտնի է ժամանակացույցը. Հայաստանում ԵԺԿ ներկայացուցիչները հանդիպելու են կուսակցությունների նախագահների, ԱԺ խմբակցությունների, երիտասարդական թեւերի, կանանց խորհուրդների հետ, ինչպես նաեւ իրենց իսկ ցանկությամբ` այցելելու են  կուսակցությունների մարզային կառույցներ: Իսկ արդեն դեկտեմբերի 10-ին Մադրիդում կայանալիք ԵԺԿ քաղաքական բյուրոյի նիստում քննարկելու են հայտ ներկայացրած կուսակցություններին դիտորդ անդամի կարգավիճակ տալու հարցը:




Լրահոս