
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 20-ին կժամանի Կիև։ Այդ մասին ԵՀ նախագահը հայտարարել է սեպտեմբերի 19-ին Բրյուսելում։
Նրա խոսքով՝ աշխատանքային այցի ընթացքում մտադիր է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկել Եվրամիությունից Կիևին լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները։ 160 մլն եվրո գումարը նախատեսված է երկրի էներգետիկ համակարգը ձմռանը նախապատրաստելու և ամրապնդելու համար։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ այդ միջոցների մի մասը՝ 100 միլիոն եվրոն, կհատկացվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից, ևս 60 միլիոնը՝ եվրոպական հիմնադրամներից: