Դանուբը դուրս է եկել ափերից և հեղեղել Բուդապեշտի ամբարտակը, որտեղ գտնվում է Հունգարիայի խորհրդարանի շենքը։ Լուսանկարները սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել են Բուդապեշտի քաղաքապետ Գերգելի Կարաչսոնին և Հունգարիայի խորհրդարանը։
Հունգարիայի մայրաքաղաքի քաղաքապետը հայտնել է նաև, որ ջրհեղեղի գագաթնակետւբ սպասվում է ինը մետր բարձրություն։ Քաղաքում 90%-ով ավարտված են ավազի պարկերով ժամանակավոր պատնեշների կառուցումը:
Գերգելի Կարաչսոնին հորդորել է Բուդապեշտի բնակիչներին ճանապարհորդել հասարակական տրանսպորտով և չմոտենալ ջրհեղեղի տարածքներին՝ նույնիսկ հանուն գեղեցիկ լուսանկարների։
Հունգարիայի խորհրդարանի շենքը (Օրսաղազ) ամենամեծն է երկրում և հանդիսանում է Բուդապեշտի խորհրդանշանը:
Մի քանի շաբաթ պատուհասած «Բորիս» փոթորիկը հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառ է դարձել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: Մասնավորապես, տուժել են Լեհաստանը, Ռումինիան, Չեխիան, Ավստրիան, Իտալիան և Մոլդովան:
Մանրամասները՝ տեսանյութում