Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 48 հարկ վճարողի շրջանում, իսկ տուգանքի չափը կազմել է 41.250 մլն դրամ:
Երեք եւ ավելի վարձու աշխատողների չձեւակերպման 21 դեպքով 21 հարկ վճարող տուգանվել է 31 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում.
-ավտոտեխսպասարկման եւ (կամ) ավտոլվացման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
-կացության կազմակերպման ոլորտում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 24 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 6 մլն դրամ տուգանք,
-կոսմետիկայի, արդուզարդի եւ օծանելիքի խանութի, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 մլն դրամ տուգանք,
-հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ ունեցող) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 17 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.250 մլն դրամ տուգանք,
-հանրային սննդի ոլորտում (հանդիսությունների սրահ չունեցող) 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով բացահայտվել է 18 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 4.5 մլն դրամ տուգանք,
-hացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
-հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք,
-հրատարակչության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 մլն դրամ տուգանք,
-ճանապարհաշինարարության, շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման եւ ճանապարհաշինարարության) եւ շենքերի կառուցապատման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 6 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.5 մլն դրամ տուգանք,
-մթերային խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 9 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 2.250 մլն դրամ տուգանք,
-մրգի եւ բանջարեղենի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
-շինանյութի առեւտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 4 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1 մլն դրամ տուգանք,
-շինարարության (բացառությամբ շենքերի կառուցապատման եւ ճանապարհաշինարարության) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 3 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 750 հազար դրամ տուգանք,
-վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների գործունեության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 5 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.250 մլն դրամ տուգանք,
-այլ ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով բացահայտվել է 7 չձեւակերպված վարձու աշխատող, առաջադրվել է 1.750 մլն դրամ տուգանք:
ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին
ԳԱԶԻ ՆԵՐԿՐՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ. ՉԻ ԲԱՑԱՌԵԼ
Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։ Այս մասին նա Փաշինյանը խոսել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։
«Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաեւ Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում, օրինակ, դեպի Նախիջեւան եւ Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել», – ասաց Փաշինյանը։
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄ
ԵԱՏՄ հետ մեր առեւտրաշրջանառությունն աճել է ու շարունակում է աճել։ Այս մասին, երեկ՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդտեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ մենք ԵԱՏՄ անդամ ենք։ ՄԵր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները», – ընդգծեց նա։
ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ իշխանությունները խնդիր չեն դրել ԵԱՏՄ հետ մեր առեւտրաշրջանառության ծավալները նվազեցնել, այլ խնդիր են դնում ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ մյուս շուկաներում մեր առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնել։ «Մենք խնդիր չենք դրել Ռուսաստանի հետ մեր առեւտրային կապերը նվազեցնենք կամ խզենք», – ընդգծեց նա:
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՓՈՐՁ
ՀՀ ԿԲ-ի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական եւ բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:
Մասնավորապես՝ Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի եւ տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ եւ դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։
Հորդորում ենք լինել զգոն եւ ոչ մի դեպքում չանել հետեւյալ քայլերը.
որեւէ անձի չտրամադրել անձնական բանկային որեւէ տվյալ, մուտք չգործել անհայտ եւ կասկածելի հղումներ, չակտիվացնել ստացված անհայտ եւ չսպասված հաստատման կոդերը: