«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս օրերին աշխատանքից հեռացվում են Սերժ Սարգսյանին բաց նամակով դիմած քաղծառայողները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից տեղեկացանք, որ աշխատանքից հեռացված քաղծառայողների մի մասն աշխատում էր կառավարության աշխատակազմում, մի մասը` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ու պետական այլ հիմնարկություններում: Հիշեցնենք, որ այդ քաղծառայողները Ս.Սարգսյանին էին հիշեցրել նախընտրական ծրագրի դրույթներից մեկը, որ 2012թ. արդեն պետք է բարձրացված լինեն իրենց աշխատավարձերը, ինչը, սակայն, հաջորդ տարվա պետական բյուջեում նախատեսված չէ:
ՀԵՌԱՑՎՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ