Լուսանկարը՝ համացանցից
Սեպտեմբերի 21-ին Խաչիկ գյուղում այսպիսի մեծ գաթայով տոնելու են ավանդույթ դարձած Գաթայի փառատոնը. այն ավանդաբար նշվում է սեպտեմբերի 3-րդ շաբաթ օրը եւ այս տարի համընկել է Հայաստանի անկախության օրվա հետ:
ՎՃԱՐՆԵՐ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե հասարակական կազմակերպությունը ֆիզիկական անձին կրթաթոշակ է տալիս, ապա արդյոք եկամտային հարկի պարտավորություն առաջանո՞ւմ է:
Սուսաննա Վարդանյան (53 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 18 կետի` նվազեցվող եկամուտներ են համարվում բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգեւոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաեւ այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ նշված հոդվածի 1-ին մասի 14-րդ եւ 15-րդ կետերում նշված կազմակերպությունները:
Այսինքն` հասարակական կազմակերպության կողմից ֆիզիկական անձին նշանակված կրթաթոշակը նվազեցվող եկամուտ է հանդիսանում, եւ եկամտային հարկի պարտավորություն չի առաջանում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկային գործակալները պարտավոր են ֆիզիկական անձանց պահանջով նրանց տրամադրել հաշվարկված եւ վճարված եկամուտների, պահված հարկի գումարների վճարումների մասին տեղեկանքներ: