Ավարտվել են Ղազախստանում անցկացված «Անսահման եղբայրություն-3» բազմազգ զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Պակիստանի, Քաթարի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ։
Զորավարժությունների փակման արարողությունը, որին մասնակցել է 400-ից ավելի զինվորական, տեղի է ունեցել Ղազախստանի Թուրքեստանի շրջանի «Օրդա» զորավարժարանում։
Նշվել է, որ, ըստ ծրագրի, հատուկ նշանակության ջոկատները հմտորեն կատարել են սահմանը խախտած պայմանական ապօրինի զինված խմբավորումների վնասազերծման, հրամանատարական բարձունքների գրավման, էլեկտրոնային պատերազմի կիրառմամբ անօդաչու թռչող սարքերի խափանման, ինչպես նաև պաշտպանության նպատակով օդային հետախուզություն իրականացնելու խնդիրները:
Վերջում պարգևներ են հանձնվել զորավարժություններում աչքի ընկած զինծառայողներին։