Արտառոց իրավիճակ՝ Գլխավոր դատախազության շենքի մոտ. քաղաքացին փորձել է վերջ տալ իր կյանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին ժամը 12։30-ի սահմաններում, արտառոց իրավիճակ է եղել Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Մասնավորապես, ArmLur.am-ին hասած բացառիկ տեղեկությունների համաձայն, Երեւան քաղաքի բնակիչ 49-ամյա Ս. Ղ.-ն փորձել է ինքնասպանություն գործել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ։

Ըստ ականատեսների՝ տարածքում խառնաշփոթ է սկսվել ու քաղաքացին շշով բենզինը լցրել է իր վրա՝ փորձելով հրկիզել իրեն։ Սակայն տարածքում գտնվող ոստիկանները կանխել են նրա գործողություներն ու փրկել քաղաքացուն։

Քնար Մանուկյան




Լրահոս