
Կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Նիկոլայ Շահնազարյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին, մտերիմներին, հարազատներին։
Նիկոլայ Շահնազարյանը բանաստեղծությունների, աֆորիզմների, խոհերի, խորհրդածությունների ժողովածուների, ինչպես նաև մեթոդամանկավարժական գրքերի հեղինակ է։
Նա արժանացել է մի շարք գրական և մանկավարժական պարգևների: