«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերատեղադրված գազատարները գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Սուրբ Աբգար թագավորի փողոցի առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի, Տավրոս թաղամասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ փողոցների, Շիրակի խճուղու թիվ 56, 58, 60, 62, 64, 66 բազմաբնակարան շենքերի գազասպառողների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ բնակավայրի գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Շաքի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։