Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական տեղեկատվական հարթակում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որը կենդանիների քանակը կարգավորող օրենքի նախագիծ է ենթադրում։
Այսպիսով, օրենքի նախագծի առաջին կետում սահմանվում է․
«Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության տարածքում վայրի կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման հետ կապված հարաբերությունները»։
Ինչ է սա նշանակում և որն է նման նախագծի առաջ բերման դրդապատճառը․
- Կենդանիների քանակի կարգավորման միջոցառումների անցկացման համար հիմք են հանդիսանում՝
- բնակչության համար վարակի կամ համաճարակային ներուժ ունեցող հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը,
- վայրի կամ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխագելման անհրաժեշտությունը,
- անասնապահությանը վնաս պատճառելու սպառնալիքի առաջացման կանխարգելման անհրաժեշտությունը,
- կենդանական աշխարհի գոյություն ունեցող էկոլոգիական հավասարակշռության խախտման և բացասական ազդեցության կանխարգելման անհրաժեշտությունը։
Կենդանիների քանակի կարգավորմանը ենթակա են՝
1) վայրի կենդանիները, որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել բնակչության առողջությանը կամ մարդկանց կյանքին,
2) վայրի կենդանիները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների), որոնք վնաս են հասցնում կամ կարող են վնաս հասցնել անասնապահությանը,
3) վայրի կենդանիների ինվազիվ տեսակները, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական լիազորված մարմինը
4) վայրի կենդանիները, (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների) որոնց քանակը կարող է խախտել էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը,
5) վայրի կենդանիները, որոնք հանդիսանում են վայրի կամ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդությունների կրողներ և տարածողներ:
Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումները անցկացնելու են կառավարության որոշմամբ հստակ սահմանումներով.
Վայրի կենդանիների առանձին տեսակների քանակի կարգավորման միջոցառումներն անցկացնելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15 աշխատանաքային օրվա ընթացքում որսի իրավունք ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք հայտ են ներկայացնում լիազորված մարմին։
Լիազորված մարմինը հայտը և հայտին կից ներկայացված փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը և հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում թերություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է հայտատուին` 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնելու Լիազորված մարմնի կողմից նշված թերությունները:
Կենդանիների քանակի կարգավորման միջոցառման անցկացման եղանակը որսորդությունն է, հավաքը, ձկնորսությունը։
Այսինքն, այսուհետ որսորդական վկայական և որսորդական զենքի օգտագործման թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են կենդանատեսակներ ոչնչացնել, միայն թե դա չլինի Կարմիր գրքում գրանցված, օրինակ՝ այսուհետ հնարավոր կլինի թափառական շներին կրակել և չենթարկվել պատասխանատվության։
Հարցական է նաև, արդյոք հաշվի առնվել է այն հանգամանքը, որ երբ և ինչ պարագայում է որոշվելու կենդանին վնաս հասցրել է թե ոչ, արդյոք օրինակ վարակը հենց կենդանուց է տարածվել, թե՝ չէ։
Հարցական է նաև այն, եթե քանակը նվազեցման ռազմավարության մեջ մտնում է նաև որսը, ինչպես է որոշվելու, օրինակ՝ ջրային որ կենդանին է մարդկությանը վնաս հասցնում։
Մանրամասներրը՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան