ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի այցին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն:
«Սա է հայ-ռուսական հարաբերությունների իսկական ոգին: Մենք ոչ միայն ողջունում ենք այս այցը, այլև այն համարում ենք կարևոր ներդրում խաղաղության գործում, հատկապես հայ պաշտոնյաների և ուկրաինական ռեժիմի ներկայացուցիչների աճող շփումների ֆոնին: Համոզված ենք, որ պատվիրակության հանդիպումները Ռուսաստանի նոր շրջանների ղեկավարության հետ թույլ են տվել սեփական տպավորություն ստեղծել ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ»,- ասել է Մարիա Զախարովան:
Նա անդրադարձել է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Սեժուրնեի հայտարարություններին, թե Մոսկվան իբր փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա
«Եթե ինչ-որ մեկը նման բան ասեր մեր ընկերների մասին, մենք հնարավորություն կգտնեինք նման գործիչներին հիշեցնել, որ մեր ընդհանուր պատմությունը թույլ չի տալիս այդ երկրի նկատմամբ նման նվաստացուցիչ վերաբերմունք երրորդ անձանց կողմից»,– ասել է Զախարովան` նշելով, որ նման վերաբերմունքը նաև Հայաստանի հանդեպ է անհարգալից։