
Զանգեզուրի լեռնաշղթայի ամենամեծ սառցադաշտային ծագում ունեցող Կապուտան/Գոգի լիճը գտնվում է ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո գտնվող «Զանգեզուր» արգելավայրում, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Կապուտան/Գոգի լիճը տեղակայված է 3286 մ բարձրության վրա, Հայաստանի ամենախոր լճերից մեկն է, որի առավելագույն խորությունը 22 մետր է, մակերեսը՝ 10 հա։ Լճից սկիզբ է առնում Քաջարանց գետակը: Ջրի մաքրության և պարզության շնորհիվ հնարավոր է մինչև 3 մետր խորությամբ տեսնել լճի հատակը:
Լիճը գրանցված է Հայաստանի Հանրապետության պետական հուշարձանների ցանկում, որպես ջրաբանական հուշարձան»,-ասված է հաղորդագրության մեջ։