Հայաստանը եվրասիական ինտեգրման գլխավոր շահառուն է. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ գլխավոր շահառուն, եւ այս տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 8,3 մլրդ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Այս մասին սեպտեմբերի 20-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա հաստատել է նաեւ ՀՀ վարչապետը,  սեպտեմբերի 18-ին հայտարարելով, որ Հայաստանը չի պլանավորում կրճատել ապրանքաշրջանառության  ծավալները եւ խզել կապը ԵԱՏՄ-֊ի ու Ռուսաստանի հետ:

«Համագործակցությունը պարբերաբար  ապահովում է տնտեսական աճի ռեկորդային ցուցանիշներ։ Ցուցիչը 10,4 տոկոս տնտեսական աճն է»,- նշել է Զախարովան՝ ընդգծելով, որ չնայած ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ կառույցների միջեւ եղած նրբերանգային որոշ տարբերություններին, ընդհանուր առմամբ, երկու կառույցների սաղմնային մասը կազմում են միեւնույն երկրները:




Լրահոս