Այսօր իտալացի դերասանուհի, երգչուհի, գեղեցկության էտալոն համարվող Սոֆիա Վիլանի Շիկոլոնոեի ծննդյան օրն է, ով առավել հայտնի է որպես Սոֆի Լորեն։
Իր ամբողջ կյանքի ընթացքում Լորենը նկարահանվել է շուրջ 90 ֆիլմում, որոնցից ամենահայտնիներն են՝ «Ամուսնություն իտալական ձևով», «Արևածաղիկներ», «Երկու կին» ֆիլմերը։ Հարկ է նշել, որ Սոֆի Լորենին Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 մեծագույն աստղերի ցանկում ընդգրկել է 21-րդ տեղում։
ArmLur.am-ը ներկայացնում է սիրված դերասանուհու հայտնի հինգ մտքերը։
1. «Կյանքում պարտադիր պետք է ամեն ինչ փորձել, իսկ հետո բարեհաջող կերպով և ընդմիշտ մոռանալ այդ փորձերից որոշների մասին»։
2. «Կնոջը ոչինչ չի դարձնում այնքան գեղեցիկ, որքան հավատն իր սեփական գեղեցկության հանդեպ։ Կինը, ով վստահ է, որ գեղեցիկ է, ի վերջո, այդ վստահությունը կփոխանցի նաև մյուսներին»։
3. «Երիտասարդության աղբյուրը խելքն է, տաղանդը, արվեստը, որով լցնում եք ձեր և ձեզ համար սիրելի մարդկանց կյանքը։ Երբ սովորեք խմել այդ աղբյուրից, դուք իսկապես հաղթանակ կտոնեք ձեր տարիքի նկատմամբ»։
4. «Ո՞վ կհամաձայնի ապրել այնպիսի տղամարդու հետ, որ անթերի գեղեցիկ է, հմայիչ է և, բացի այդ, նաև սուրբ է։ Բոլոր լավագույն հատկանիշների միաժամանակյա մարմնացում հանդիսացող տղամարդն իսկական պատիժ է»։
5. «Չկա ավելի կախարդական դեղ, քան սեփական ձեռքերով պատրաստված սովորական սուրճն է։ Եթե տղամարդն այն համտեսի, այլևս չի կարողանա հեռանալ»։
Այս մտքերն արտացոլում են Սոֆի Լորենի կյանքի փիլիսոփայությունը, նրա վերաբերմունքը գեղեցկության, հաջողության և կյանքի նկատմամբ: Դրանք ցույց են տալիս Լորենի ինքնավստահությունը և կյանքի դրական ընկալումը:
Աննա Սրապիոնյան